Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անհանգիստ «շարժեր»

Անհանգիստ «շարժեր»
12.02.2016 | 00:32

Նախընտրական կրքերը թեժանում են: Մինչ ՀՀԿ-ականներից ամեն մեկը մտածում է, թե ինչպես և «ումով» պետք է գնա խորհրդարանական ընտրությունների, նրանց «շոգեքարշին» միացած այլ կուսակցությունների, ոչ ՀՀԿ-ական պատգամավորների հարցը շա՜տ լուրջ է: Վերջիններս հայտնվել են բարդ կացության մեջ և ուղիներ են փնտրում նորից պատգամավորի մանդատ «ձեռք գցելու» համար: Ոմանք ակտիվացել են, մյուսներն էլ դրսից են «մարդ մեջ գցում»:
Այս առումով, մեր տեղեկություններով, բավականին լավ վիճակում է Արտաշես Գեղամյանը, քանի որ Ռուսաստանից «տղա» է կանչել, որ բարեխոսեն ու իրեն ՀՀԿ-ի անցողիկ տեղերից մեկում «ամրագրեն»: Մյուսներն անհանգիստ «շարժերի» մեջ են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ